Ծառուկյան․ Փաստորեն՝ բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում

Ծառուկյան․ Փաստորեն՝ բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում»։

Նա նաև հրապարակել է նախկինում իր արած հայտարարությունը, որտեղ հարցին, թե արդյոք չի վախենում վարակվելուց, նշում է, որ «բարի մարդկանց կորոնավիրուսը չի կպնում»: Դրանից կարելի է ենթադրել, որ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

«Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրել է նա՝ մեկնաբանելով տեսանյութը:

Կորոնավիրուս է ախտորոշվել Ծառուկյանի որդու՝ Նվերի մոտ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարակվածների թվում է նաև ԲՀԿ նախագահի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը, ինչպես նաև այլ ԲՀԿ-ականներ, մասնավորապես՝ Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը։

ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները մասնակցել են ի աջակցություն Ծառուկյանի կազմակերպված ցույցերին և սերտ շփում ունեցել նրա հետ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---