ԱՄՆ-ն գնել է Covid-19-ի դեմ օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային պաշարները 1 հուլիսի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան գնել է Covid-19-ի դեմ պայքարում օգտագործվող«Ռեմդեսիվիր» դեղամիջոցի ավելի քան 500,000 դեղաչափ, որն ընկերության հուլիս, օգտոստոս և սեպտեմբեր ամիսների ամբողջ արտադրանքն է և համաշխարհային ամբողջ պաշարը։ Ըստ տեղեկությունների՝ 6 դեղաչափի համար ԱՄՆ-ն վճարել է մոտ $3200։ «Ռեմդեսիվիրն» արտադրում է Gilead ամերիկյան ընկերությունը։ Առաջին խմբաքանակը՝ 140,000, փորձարկվել է ամբողջ աշխարհում, և ցույց է տվել, որ արագացնում է կորանավիրուսից բուժման ընթացքը։ The Guardian-ը գրում է, որ ԱՄՆ վարքն անհանգստացրել է միջազգային հանրությանը և փորձագետներին։ Նրանք մտահոգված են ազգայնականության հնարավոր դրսևորումներով, երբ կստեղծվի Covid-ի պատվաստանյութը։ ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցնում է 2,653,200-ից, մահվան դեպքերը՝ 127,400-ից։ Վարակվածության աստիճանը բարձր է Կալիֆոռնիա, Տեխաս, Ֆլորիդա, Իլինոյս նահանգներում։ Մոտ 400,000 վարակված կա միայն Նյու Յորքում։ Մինչ այս օրական հայտնաբերված դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հունիսի 26-ին՝ 45,500 վարակված։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |