Վրաստանում Covid-19-ի 8 նոր դեպք կա

Վրաստանում Covid-19-ի 8 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել, ասվում է հիվանդության մշտադիտարկման կառավարական StopCov կայքում։

Համաճարակի բռնկումից ի վեր երկրում 939 վարակակիր է գրանցվել, 817-ն արդեն ապաքինվել են, 15-ը՝ մահացել։

Կարանտինում 3080 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 242։

67 օրվա սահմանափակումներից հետո բացվել է Վրաստանի վերջին փակ գոտին՝ Բոլնիսի շրջանի Մուշեվանի գյուղը։ Այսուհետ տեղաբնակները կկարողանան ազատ երթևեկել Վրաստանի տարածքում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---