Փաստաբան. Ծառուկյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձին 2 հուլիսի 2020 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված «Երևանշին» ընկերության նախագահ Վազգեն Պողոսյանի հետ։ Այդ մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ըստ քրգործի` 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը դեռ փետրվարին է իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին։ «Փարատվել են այդ ցուցմունքի արդյունքում բոլոր կասկածները կոնկրետ մեզ մոտ առաջացած, և հույս ունեմ, որ դրանք ուսումնասիրելուց հետո նաև վարույթ իրականացնող մարմնի և դատարանի մոտ կփարատվեն այդ կասկածները: Առերես հարցաքննության արդյունքում վերջնականապես պաշտպանական կողմը ևս ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները, և ավելի քան համոզված ենք և վերահաստատում ենք մեր պնդումն այն մասին, որ հիմնավոր կասկածն առհասարակ բացակայում է», - նշել է Խաչատրյանը: Հուլիսի 2-ին Վերաքննիչ քրեական դատարանում նախատեսված էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված և ընտրակաշառքի գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցին վերաբերող դիմումների քննությունը, որը հետաձգվեց։ Պատճառը տեխնիկական էր՝ գործընկերների դիմումները փոստով են ուղարկվել և դեռևս դատախազներին չեն ներկայացվել։ Վերաքննիչ բողոք են ներկայացրել ինչպես փաստաբանները, այնպես էլ գլխավոր դատախազությունը։ Երկու շաբաթ առաջ առաջին ատյանի դատարանը, քննարկելով ԱԱԾ-ի՝ կալանքի միջնորդությունը, եզրահանգել էր, թե Ծառուկյանը կարող է գտնվել ազատության մեջ։ Սակայն միևնույն ժամանակ դատարանը գտել էր՝ հիմնավոր կասկածներ կան, որ ԲՀԿ առաջնորդը 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ կազմակերպել է ընտրակաշառքի բաժանումը։ Ծառուկյանի փաստաբանները վերաքննիչում վիճարկում են ինչպես այս, այնպես էլ այն հանգամանքը, որ այս գործն ի սկզբանե պետք է հարուցվեր և քննվեր ոչ թե ԱԱԾ-ում, այլ ՀՔԾ-ում։ Դատախազությունն իր հերթին վիճարկում է Ծառուկյանին ազատության մեջ թողնելու որոշումը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |