Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել 3 հուլիսի 2020 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել։ Վարակի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է Covid-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է հուլիսի 2-ին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. Կոնտակտավորներից թեստավորման նպատակով նմուշառում են վերցնում և մեկուսացնում: Այսպիսով, հուլիսի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերն Արցախում հասել են 129-ի, որից 101-ն ապաքինվել է։ Մեկուսացված է 85, փաստացի բուժվում է 28 քաղաքացի: Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության: Ընդհանուր թեստավորումների քանակը 2014 է: Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Արցախում քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց, 50,000-ական դրամի չափով ֆինանսական օժանդակություն կտրամադրվի։ Օգնությունը կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունն Արցախում, դքսուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ գործակցությամբ։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից |