Վանդալիզմ Կոպենհագենում. «Ռասիստ ձուկ»՝ Ջրահարսի արձանի վրա

Վանդալիզմ Կոպենհագենում. «Ռասիստ ձուկ»՝ Ջրահարսի արձանի վրա

PanARMENIAN.Net - Կոպենհագենում պղծել են Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն խորհրդանշող արձանը։ Վանդալներն արձանի վրա ներկով գրել են Racist Fish (թարգ.՝ «ռասիստ ձուկ»)։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Արձանը տեղադրվել է 1913-ին և բազմիցս ենթարկվել է հարձակումների։ 2 անգամ պոկել են դրա գլուխը, մեկ անգամ՝ ձեռքը, փորձել տեղաշարժել, ներկել և մի քանի անգամ հագցրել հիջաբ։ 2020-ի տարեսկզբին արձանի վրա գրել էին Free Hong Kong (թարգ.՝ «ազատ Հոնկոնգ»)։

Հարավային Դանիայի համալսարանի Հանս Քրիստիան Անդերսենի կենտրոնի ուսումնասիրող Անե Գրում-Շվենսենը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ իրեն դժվար է պատկերացնել, թե հատկապես ինչն է ռասիստական «Ջրահասը» հեքիաթում։

Աշխարհի տարբեր երկրներում Black Lives Matter շարժման շրջանակում պարբերաբար տարբեր կոթողներ և արձաններ են վնասվում։ Շարժումը սկսել է մայիսին ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սառնասիրտ սպանությունից հետո։

Photo: Niels Christian Vilmann/Ritzau Scanpix/AFP/Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---