Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը հատել են 11 մլն-ը 4 հուլիսի 2020 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ հուլիսի 4-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակի 11 մլն դեպք է գրանցվել; Ընդ որում՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 28-ին, վարակակիրները մոտ 10 մլն էին։ Առաջատարը վարակակիրների քանակով ԱՄՆ-ն է, որտեղ 2․8 մլն դեպք է գրանցվել: Դրան հաջորդում է Բրազիլիան՝ 1․5 մլն դեպքով, իսկ երրորդը Ռուսաստանն է՝ մոտ 668,000 դեպք, գրում է BBC-ն։ Հուլիսի 3-ին ԱՄն-ում հիվանդացության ռեկորդային աճ գրանցվեց՝ 57,000 նոր դեպք։ Վերջին օրերին նոր դեպքերի քանակն այդ երկրում կայուն աճում է։ Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 27,900-ի։ Կորոնավիրուսից մահվան 477 դեպք կա, այլ պատճառով՝ 157։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,935 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,331 է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |