28 հունվարի 2009 - 18:15 AMT
Ցյուրիխում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Հունվարի 28-ին Ցյուրիխում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:

Նախօրեին Ցյուրիխում հանդիպեցին երկու երկրների ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը եւ ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: