Անգլիայում բացվում են վարսավիրանոցները, փաբերն ու կինոթատրոնները 4 հուլիսի 2020 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Անգլիայում հուլիսի 4-ից վերաբացվել են վարսավիրանոցները, թանգարանները, փաբերն ու ռեստորանները, ինչպես նաև կինոթատրոնները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հորդորել է քաղաքացիներին չմոռանալ կանխարգելիչ միջոցների մասին, գրում է Deustche Welle-ն։ «Եթե վիրուսի տարածումը կրկին դուրս գա վերահսկողությունից, կառավարությունն անհապաղ կրկին սահմանափակումներ կկիրառի»,-ասել է նա։ Հուլիսի 4-ից Բրիտանիայում կթույլատրվեն նաև ամուսնության գրանցումները, սակայն հյուրերի քանակը չպետք է գերազանցի 30-ը։ Խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ հանդիսավոր ճաշկերույթից։ Միացյալ Թագավորության մյուս մասերում՝ Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, կարանտինը դեռ կպահպանվի։ Հուլիսի 3-ի երեկոյան Լոնդոնում 7 ոստիկան վիրավորում է ստացել չարտոնված համերգի հավաքված բազմությանը ցրելիս։ Հավաքվածները աղյուսներ և այլ իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանության քաղաքային վարչությունը։ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակի ավելի քան 285,000 դեպք է գրանցվել, ավելի քան 44,000 մարդ մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |