ԱՀԿ-ն դադարեցրել է Covid-19-ի դեմ 3 դեղի փորձարկումը![]() 6 հուլիսի 2020 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դադարեցրել է Covid-19-ի դեմ 3 դեղամիջոցի փորձարկումները։ Խոսքը հակամալարիային «Հիդրոքսիլքլորոքինի» և ՄԻԱՎ վարակակիրների համար նախատեսված «Լոպինավիր» և «Ռիտոնավիր» դեղամիջոցների մասին է։ Ըստ կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության՝ այդ երեք դեղամիջոցը միայն աննշան են նվազեցնում կամ ընդհանրապես չեն ազդում կորոնավիրուսով վարակվածների մահացության վրա, գրում է Interfax-ը։ ԱՀԿ-ից շեշտում են, որ փորձարկումների կասեցումը վերաբերում է միայն միջազգային Solidarity ծրագրին և չեն բացառում դեղամիջոցների ազդեցության գնահատումը չհոսպիտալացված պացիենտների բուժման, ինչպես նաև որպես Covid-19-ի կանխարգելիչ միջոցի հետազոտման պարագայում։ Մայիսին ԱՀԿ-ն կարճ ժամանակով արդեն դադարեցրել էր «Հիդրոքսիլքլորոքինի» փորձարկումները The Lancet մասնագիտական հանդեսում հրապարակումից հետո։ Այն ժամանակ կազմակերպությունում որոշել էին սպասել Covid-19-ի բուժման դեպքում դեղամիջոցի անվտանգության վերաբերյալ տվյալներին։ Արդեն հունիսի 3-ին փորձարկումները կրկին վերսկսվել էին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |