Հնդկաստանն առաջ է անցել ՌԴ-ից կորոնավիրուսի դեպքերով![]() 6 հուլիսի 2020 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 697,413-ի, տեղեկացնում է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը։ Այդպիսով երկիրն առաջ է անցել ՌԴ-ից այդ ցուցանիշով՝ հաջորդելով ԱՄՆ-ին ու Բրազիլիային։ Ռուսաստանում, որը մինչ օրս երրորդն էր աշխարհում հաստատված վարակակիրների քանակով, հուլիսի 5-ի առավոտվա դրությամբ 681,251 դեպք է գրանցվել։ Վերջին օրերին Հնդկաստանում վարակի նոր դեպքերը գերազանցում են 20,000-ը։ Հուլիսի 6-ի դրությամբ 24,248 նոր դեպք է եղել։ Համաճարակի ընթացքում մահվան ելքով դեպքերի քանակով (19,693) երկիրն 8-րդն է աշխարհում, գրում է ՌԲԿ-ն։ Ամենավատ վիճակը Մահարաշտա նահանգում է, որի խոշորագույն քաղաքը Մումբայն է։ Վատթարանում է վիճակը նաև Ասամ և Ուտար Պրադեշ նահանգներում։ Վարակի դեպքերի կտրուկ աճը երկրում նկատվու է մայիսից։ Ըստ ԱՀԿ-ի՝ վերջին 24 ժամում աշխարհում վարակվել է ավելի քան 203,000 մարդ՝ սա համավարակի ընթացքում ամենամեծ ցուցանիշներից մեկն է։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |