ՀՀ-ում «Կալաշնիկովի» գործարանը բացվել է 7 հուլիսի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման գործարան։ Նա շրջել է գործարանով, ծանոթացել տարածքին և պայմաններին։ Հունիսին հայտարարվել էր, որ գործարանը բացվելու է հուլիսից։ Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի գործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է մայիսին 15-ին՝ 10 տարի ժամկետով։ Գործարանը սկզբնական շրջանում Ռուսաստանից մատակարարված պահեստամասերով հավաքելու է ԱԿ-103 տեսակի ինքնաձիգեր։ Հաջորդ փուլում նախատեսվում է որոշ պահեստամասեր արտադրել տեղում։ Տարեկան նախատեսվում է արտադրել 50 հազար ինքնաձիգ։ Գործարանի արտադրանքի շահառուներից է լինելու Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին հայտարարվել էր 2018-ի օգոստոսին: Օգոստոսի 21-ին Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել են պայմանագիր Հայաստանում Կալաշնիկովի նոր AK-12 և AK-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |