Թրամփն ԱՄՆ-ին պաշտոնապես հանում է ԱՀԿ կազմից![]() 8 հուլիսի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կապերը խզելու մասին ծանուցումն ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Այս մասին The Hill-ին ասել է ադմինիստրացիայի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։ Այդ գործընթացը տևում է մոտ մեկ տարի, այնպես որ այն ուժի մեջ կմտնի ոչ շուտ, քան 2021-ի հուլիսին։ Երկրի մասնագիտական և քաղաքական շրջանակում այս որոշումը միանշանակ չի ընդունվել։ Սենատի առողջապահության հանձնաժողովի ներկայացուցիչ Լամար Ալեքսանդրը համաձայն չէ նախագահի որոշման հետ: «Անշուշտ կորոնավիրուսի հետ կապված ԱՀԿ սխալները պետք է լավ և խստորեն քննվեն, սակայն դրա ժամանակը ճգնաժամից հետո է, ոչ թե մեջտեղում»,- նշել է նա։ 2020-ի մայիսին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ԱՀԿ-ին 30 օր է տալիս բարեփոխումներ իրականացնելու համար, այլապես ամբողջությամբ կդադարեցնի կազմակերպության ֆինանսավորումը։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ԱՀԿ-ն հրաժարվել է բարեփոխումներից, և ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները կազմակերպության հետ։ Թրամփը ԱՀԿ-ին մեղադրում է կորոնավիրուսին ժամանակին պատշաճ չարձագանքելու, վիրուսի տարածման մասին Չինաստանի տվյալները կոծկելու և Պեկինից կախվածություն ունենալու մեջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |