ԱՀԿ ղեկավար․ Դեռ չեմ տեսնում կորոնավիրուսի պանդեմիայի պիկը![]() 8 հուլիսի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ դեռ չի տեսնում կորոնավիրուսի պանդեմիայի պիկը, փոխանցում է Lenta.ru-ն: Նշվում է, որ նախորդ հանգստյան օրերին ԱՀԿ-ն արձանագրել է վարակի 400,000-ից ավելի նոր դեպք։ Նման պարագայում ԱՀԿ-ն կարող է եզրակացնել, որ համաճարակի տեպերն արագացել են, իսկ «աշխարհն ակնհայտորեն չի հասել պանդեմիայի պիկին»: Հուլիսի 3-ին կազմակերպությունը կոչ էր արել երկրներին հրաժարվել կորոնավիրուսի դեմ հաղթանակ տարածի պատրանքներից և շարունակել միջոցներ ձեռնարկել վարակի կանխարգելման համար։ «Մարդիկ պետք է արթնանան։ Թվերը չեն խաբում»,- հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը։ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 11․8 մլն մարդու մոտ։ Վարակակիրների ամենամեծ թիվ ԱՄՆ-ում է՝ 3 մլն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |