ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, ՆՎԻՐՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԿԿԱՅԱՆԱ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ25 հուլիսի 2002 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կկայանա մոտ ժամանակներս: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: Նրա խոսքերով, նման մակարդակի հանդիպումները չափազանց օգտակար են հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Երկու նախագահներն էլ իմաստուն մարդիկ են եւ մեծ փորձ ու գիտելիքներ ունեն, բացի այդ նրանք հետեւողականորեն պաշտպանում են իրենց պետությունների շահերը, նշել է ռուսաստանցի դիվանագետը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների այցին հակամարտության տարածաշրջան, ապա նա ձեռնպահ է մնացել որեւէ ժամկետներ նշելուց: «Անհրաժեշտ է, որ այդ ժամկետները հարմար լինեն բոլոր կողմերին»,- նշել է Գրիբկովը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |