Ծառուկյանի «Շանգրի լան» զրկվել է լիցենզիայից 9 հուլիսի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան։ Այս մասին տեղեկացնում է Azdarar.am-ը։ Խաղատունը շահագործում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն: Քանի որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն չի վճարել լիցենզիայի համար 2020-ի երկրորդ եռամսյակի պետտուրքի մեկ քառորդը, որոշում է կայացվել խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել: Հունիսի կեսին ԱԱԾ-ն հայտնել էր, որ խաղատունը մոտ 30 մլրդ դրամի վնաս է պատճառել պետությանը։ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալու մեջ։ Նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |