Թերրի Փրաթչեթի անտիպ պատմվածքները լույս կտեսնեն սեպտեմբերին

Թերրի Փրաթչեթի անտիպ պատմվածքները լույս կտեսնեն սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Հայտնի անգլիացի գրող Թերրի Փրաթչեթի անտիպ պատմվածքների ժողովածուն լույս կտեսնի սեպտեմբերին, տեղեկացնում է Actua Litté-ն։

Փրաթչեթն այդ պատմվածքները գրել է 1960-ականների վերջին - 1970-ականների սկզբին, երբ աշխատում էր The Bucks Free Press թերթում։

Ժողովածուն կկոչվի «Ժամանակի մեջ ճամփորդող քարանձավային մարդը» (The Time-travelling Caveman): Պատմվածքների մի մասը հրատարակվել է 2014-ին «Հին ամրոցի վիշապները» (Dragons at Crumbling Castle) գրքում, մյուսները կհրատարակվեն առաջին անգամ։

«Պատմվածքները երեխաների համար են, որոնք ուզում են մեծ լինել, և մեծերի, որոնք մանուկ են մնացել»,- ասել են հրատարակիչները։

Դրանցից մեկում քարանձավային մարդը շոգեքարշային հրթիռով Մարս է մեկնում, մյուսում՝ հովիվը հայտնաբերում է Արթուր արքայի գերեզմանը։

Փրաթչեթն առավել հայտնի է երգիծական ֆենտեզի վիպաշարով Հարթ աշխարհի մասին, որը մոտ 40 գիրք է ընդգրկում։ Նա 1990-ականներին Մեծ Բրիտանիայում ամենից շատ վաճառվող հեղինակն էր:

Photo: Dominic Lipinski/PA
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---