Փայլան․ Սբ Սոֆիան մզկիթի վերածելը կբարդացնի քրիստոնյաների և մահմեդականների կյանքը

Փայլան․ Սբ Սոֆիան մզկիթի վերածելը կբարդացնի քրիստոնյաների և մահմեդականների կյանքը

PanARMENIAN.Net - Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալու որոշումը կբարդացնի Թուրքիայի քրիստոնյաների և Եվրոպայի մահմեդականների կյանքը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը։

«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են բազմակարծություն ունեցող Թուրքիային: Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակ վերադարձնելը կբարդացնի տեղի քրիստոնյաների և Եվրոպայի մահմեդականների կյանքը: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Դրա գմբեթը մեծ էր ու կբավականացներ բոլորիս»,- գրել է նա:

Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։ Ավելի վաղ երկրի Պետական խորհուրդը չեղարկել է Սբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին` 1934 թվականին ընդունված որոշումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---