Թրամփը խոստովանել է՝ հրահանգել է ռուսական կառույցի վրա կիբերհարձակում գործել11 հուլիսի 2020 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post-ին տված հարցազրույցում առաջին անգամ խոստովանել է, որ 2018-ին հրահանգել է գաղտնի կիբերհարձակում սկսել որպես «թրոլլերի գործարան» (ինտերնետում ֆեյքեր, տրոլինգ ու կազմակերպված տեղեկատվական գործողություններ կատարող կառույց) հայտնի ռուսական Ինտերնետ հետազոտությունների գործակալության վրա։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ինքն է արտոնել կիբերհարձակումը՝ Թրամփն ասել է․ «Դա ճիշտ է»։ Ըստ թերթի, նշված գործակալությունը 2016-ին ու 2018-ին միջամտել էր ԱՄՆ ընտրություններին՝ տեղեկատվական գրոհներ կատարելով։ Թրամփը նշել է, որ նախորդ նախագահ Բարաք Օբաման իմացել է ռուսական գործակալության գործունեության մասին, սակայն միջոցներ չի ձեռնարկել՝ հուսալով, որ ընտրություններում կհաղթի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը։ Թրամփը պարզաբանել է, որ հրահանգ է տվել գրոհ սկսել ընտրություններին ՌԴ միջամտության մասին հետախուզության տվյալների հիման վրա՝ հարված հասցնելով դրա կիբերնետիկ հնարավորություններին։ Սանկտ Պետերբուրգում գործող Ինետրնետ հետազոտությունների գործակալությունը համարվում է այն ընկերություններից մեկը, որն ազդում է հասարակական կարծիքի վրա սոցցանցերում՝ ի շահ Կրեմլի։ ՌԴ իշխանությունները բազմիսց են հերքել իրենց միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին 2016-ին։ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունն այդ հարցի շուրջ ավարտվել է 2019-ի մարտին։ Նա հայտնել էր նախընտրական արշավին միջամտելու ՌԴ ներկայացուցիչների որոշ փորձերի մասին, սակայն, ոչ մի ապացույց չներկայացրեց, որ Թրամփի նախընտրական շտաբի և ռուսական կողմի միջև գործարք է եղել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ |