Մոմավառություն Կասկադում՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի

Մոմավառություն Կասկադում՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին՝ ժամը 20։00-ից, Կասկադի վերին հատվածում, որտեղից Երևանի համայնապատկերն է երևում, տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հիշատակին։

«Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը»,- ասված է ԱՏՁՄ հաղորդագրության մեջ:

Կարեն Վարդանյանը ծնվել է 1963-ին, ԱՏՁՄ գործադիր տնօրեն էր 2007-ից։

2002-2005-ին Վարդանյանն աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ:

Ավելի վաղ Վարդանյանի ընտանիքը հայտարարել էր, որ ցանկացողները կարող են ծաղկեպսակին հատկացվելիք գումարն ուղղել նրա ծրագրերի իրականացմանը՝ 2050653748651001 հաշվեհամարով (Ինեկոբանկ)։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---