Առավոտյան Ադրբեջանը վերսկսել է հրետակոծել հայկական դիրքերը, ՀՀ ԶՈւ-ն կորուստներ չունի![]() 13 հուլիսի 2020 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «ԶՈւ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում », - ասվում է գրառման մեջ։ Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Խոսնակը նշել է, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։ Խոսնակը տեղեկացրել է նաև, որ գիշերը կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են։ «Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները»,- ասվում է Ստեփանյանի այլ գրառման մեջ։ Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |