ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացվել է ևս 30 օրով

ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացվել է ևս 30 օրով

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից երկարաձգվել է ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը։

Սա արտակարգ դրության ժամկետի 4-րդ երկարաձգումն է, երկարաձգումներ կատարվել են ապրիլի 13-ին, մայիսի 14-ին և հունիսի 12-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բացի արտակարգ դրության ռեժիմի երկարացումից այլ գործիքակազմ չկա, իսկ այն չերկարացնելու դեպքում հակահամաճարակային միջոցառման ամբողջ համակարգը դե յուրե իր ուժը կկորցնի։

Վարչապետի խոսքով՝ ստիպված են երկարացնել արտակարգ դրության ժամկետը, սակայն մշակվում է նոր օրինագիծ՝ անհրաժեշտ գործիքակազմը կիրառելով ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի պայմաններում։

Փոփոխություն է նախատեսվել ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևի հետ կապված․ այն կտրվի բանավոր, հասցեատիրոջ պահանջով կարող է նաև ներկայացվել գրավոր։

Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32,151-ի։ Երկրում ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 573 դեպք կա, այլ պատճառով՝ 183։ Առողջացածների ընդհանուր թիվը՝ 19,865 է։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---