Ադրբեջանցի գյուղացու հրապարակած տեսանյութում երևում է բեռնատարների շարժը դեպի սահման![]() 13 հուլիսի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչներից մեկը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է դեպի սահման շարժվում ադրբեջանական երկու տրանսպորտային բեռնատար։ Վիդեոն YouTube-յան իր էջում վերահրապարակել է Karabakh Records հայկական հարթակը՝ վերնագրելով այն «Ադրբեջանցիների պատրաստությունը դիվերսիային»։ Ադրբեջանցի օգտատերը տեսանյութը վերնագրել էր այսպես՝ «Մարտի նախօրեին մեր ռազմիկները ճամփա են ընկել»։ Karabakh Records-ի կողմից տեսանյութը վերահրապարակելուց հետո սկզբնաղբյուրից տեսանյութը հեռացվել է։ Karabakh Records-ը գրում է, որ հայկական կողմի հրապարակած լուսանկարներից երևում է՝ ադրբեջանական ՈւԱԶ-ը միջդիրքային տարածքում է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ հարձակվողը եղել է Ադրբեջանը։ Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |