Wizz Air-ը Երևան-Աբու Դաբի չվերթեր կսկսի

Wizz Air-ը Երևան-Աբու Դաբի  չվերթեր կսկսի

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունների նորագույն ազգային ավիաընկերություն Wizz Air Abu Dhabi-ն 2020-ի հոկտեմբերի 3-ից Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթեր կիրականացնի:

Ավիաընկերության կայքում նշվում է, որ շաբաթական իրականացվելու է 2 չվերթ՝ շաբաթ և երեքշաբթի օրերին։

Այս պահի դրությամբ տոմսերի գները տատանվում են մոտ 80-90 եվրոյի սահմաններում։

Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունը դեկտեմբերից հայտարարել էր դեպի Վիեննա և Վիլնյուս ուղիղ չվերթերի մասին։ Ավելի ուշ նաև՝ դեպի Լառնակա (Կիպրոս) չվերթերի մասին էր հայտարարվել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---