Մովսես Հակոբյան․ Տավուշում գործողություններում ոչ մի ժամկետային ներգրավված չէ13 հուլիսի 2020 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Տավուշում սահմանին իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ, հայտարարել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, փոխանցում է ArmLur.am-ը: Հակոբյանն արձագանքել է դիտարկմանը, թե պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ թվով ծնողներ ահազանգում են, որ չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ և չգիտեն՝ նրանք ինչ վիճակում են։ «Միայն կարող եմ հայտնել` իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում են հանգիստ լինել, իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ»,- ասել է նա: Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչև հուլիսի 13-ը Ադրբեջանը նույն սցենարով, պարբերաբար 15-25 րոպեն մեկ հրետանակոծություն է վերսկսում, բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով և լռեցվում, արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |