Ասիական զարգացման բանկը շահագրգռված է զարգացնելու երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ29 հունվարի 2009 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Դավոս կատարած այցի շրջանակներում հունվարի 29-ին հանդիպում է ունեցել նաեւ Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդայի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի նախագահին իրականացվող համատեղ ծրագրերի համար` դրանք գնահատելով արդյունավետ: Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել կառավարման բնագավառում եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մեր երկրին` Ասիական զարգացման բանկի կողմից մինչ օրս ցուցաբերվող աջակցության համար եւ հույս հայտնել, որ այդ համագործակցությունն իր շարունակությունը կունենա նաեւ ապագայում: Հարուհիկո Կուրոդան իր հերթին բարձր է գնահատել պետական կառավարման բնագավառում հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը եւ նշել, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է զարգացնելու երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ` կարեւորելով բոլոր առկա գործիքների արդյունավետ համադրումը` ուղղված Հայաստանի Հանրապետությունում զարգացման խթանմանը: Այսօր Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Հանս Ռուդոլֆ Մերցի հետ: Ուշ երեկոյան նախատեսված է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |