Ընդդիմության առաջարկը՝ վերացնել ԱԴ ժամանակ հավաքների սահմանափակումը և կանոններ սահմանել

Ընդդիմության առաջարկը՝ վերացնել ԱԴ ժամանակ հավաքների սահմանափակումը և կանոններ սահմանել

PanARMENIAN.Net - «Հայրենիք», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների աշխատանքային խումբն ԱԺ որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է վերացնել հավաքների ազատության սահմանափակումը՝ արտակարգ դրության երկարացմանը զուգահեռ։

Աշխատանքային խումբն առաջարկում է հրաժարվել «հանրային քննադատներին լռեցնելու արատավոր փորձից», դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացման «անհիմն և տոտալ սահմանափակումը», փոխարենը սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ինչով հնարավոր կդառնա, առանց անձանց սահմանադրական իրավունքը խախտելու կանխել վարակի հնարավոր տարածումը։

Նշվում է, որ նախագիծն ԱԺ-ում կներկայացնի ԲՀԿ-ն։

Առաջարկվում է սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ըստ որոնց՝ անձինք հավաքներ անցկացնելիս պարտավոր կլինեն միմյանցից պահպանել 1.5 մետր հեռավորություն և կրել դիմակներ։

Կուսակցությունները քննարկում են քաղաքական իշխանության կողմից իրենց առաջարկությունները մերժելու դեպքում արտակարգ դրությունը վարչական դատարանի միջոցով վերացնելու հարցը։

Հուլիսի 13-ին Կառավարության որոշմամբ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը 4-րդ անգամ երկարաձգվել է՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ։ Վարչապետի խոսքով՝ ստիպված են երկարացնել արտակարգ դրության ժամկետը, սակայն մշակվում է նոր օրինագիծ՝ անհրաժեշտ գործիքակազմը կիրառելով ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի պայմաններում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---