Պատգամավոր․ Ադրբեջանական մի քանի խոցված ԱԹՍ ունենք, մեկը «կամիկաձե» է (Ֆոտո)13 հուլիսի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Այս պահին ՀՀ-ն ունի ադրբեջանական մի քանի խոցված անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է, ԱԺ նիստի ժամանակ հայտնել է «Իմ քայլից» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Հակառակորդի գործողությունները, ըստ էության, իրենց տրամաբանության մեջ ճնշվել են: Մնացած հարթակներում հարցի քննարկումները կախված են նրանից, թե որ երկիրն ինչպես կկառուցի իր դիրքորոշումը», - ասել է նա: Banak.info-ն հրապարակել է խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը՝ նշելով, որ այն, նախնական տվյալով, Thunder-B տեսակի ԱԹՍ է:
Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել են սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան և 3 պայմանագրային։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |