Ադրբեջանի ԶՈւ կորուստների թվերը հրապարակելու համար ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը13 հուլիսի 2020 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալալել է պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին։ Նա մեղադրվում է հակապետական կոչեր անելու և սադրանքի հոդվածներով, հայտնում է Day.az-ը։ Նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամանակ, որոնց ընթացքի մասին պարբերաբար Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացնում է, նախկին նախարարը նպատակաուղղված սոցիալական ցանցերով տարածել է իրադարձությունների մասին իրականության չհամապատասխանող նորություններ, կատարել գործողություններ, որոնք ուղղված են Ադրբեջանի պաշտպանունակության նվազմանը ՝ մարդկանց մղելով անկարգությունների, պետական իշխանության բռնի զավթման։ Ըստ տեղեկությունների՝ Ռահիմ Ղազիևն ասել էր, որ բախումների ընթացքում 12 ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանցիների գրոհի փորձը։ Կիրառվել է հրետանի, տանկ։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել են սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան և 3 պայմանագրային։ Ղազիևը 2017-ին 10 օր ձերբակալվել էր մանր խուլիգանության մեղադրանքով, ապա՝ տուգանվել։ Ղազիևը իր հանդեպ մեղադրանքը կեղծ է համարում և կապում է այն Ադրբեջանի նախագահի հասցեին հարցազրույցի ժամանակ քննադատություն հնչեցնելու հետ։ Ռահիմ Ղազիևն Ադրբեջանի պաշտպանության նախարար է եղել 1992-1993 պատերազմական տարիներին։ 1993-ի վերջին նա մեղադրվել է պետական դավաճանության և Շուշին հանձնելու համար։ 1994-ին նա մեկուսարանից Մոսկվա է փախել։ 1996-ին Մոսկվան Ղազիևին արտահանձնել է։ Ադրբեջանում նա դատապարտվել է մահապատժի, որը 1998-ին վերափոխվել է ցմահ ազատազրկման։ 2005 թվական նրան ներում է շնորհվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |