Հայ շախմատիստները կմասնակցեն «Moscow Open 2009» շախմատի 5-րդ միջազգային փառատոնին

PanARMENIAN.Net - Դրեզդենի Շախմատի համաշխարհային օլիմպիադայի լավագույն շախմատիստ Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ գրոսմայստեր Ռաֆաել Վահանյանը եւ մի շարք այլ հայ շախմատիստներ կմասնակցեն «Moscow Open 2009» շախմատի 5-րդ միջազգային փառատոնին: Փառատոնը տեղի կունենա հունվարի 31-ից փետրվարի 9-ը Ռուսաստանի պետական սոցիալական ինստիտուտում: Շուրջ 1500 շախմատիստներ տարբեր երկրներից կպայքարեն մրցանակային տեղերի համար 9 տարբեր կարգի խմբերում: Դրեզդենի Շախմատի համաշխարհային օլիմպիադայի լավագույն շախմատիստ Գաբրիել Սարգսյանը (վարկանիշը 2625 եւ ավելի) ընդգրկված է A խմբում: A խմբի մրցանակային հիմնադրամը կազմում է 3 մլն ռուբլի: Խմբի առաջատարը կստանա 500 հազար ռուբլի: Փառատոնի ընդհանուր մրցանակային հիմնադրամն անցյալ տարվա համեմատությամբ 1,2 մլն ռուբլուց դարձել է 7 մլն ռուբլի:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---