Ադրբեջանի ՊՆ․ Սպանվել են ադրբեջանցի ԶՈւ գեներալ-մայոր և գնդապետ

Ադրբեջանի ՊՆ․ Սպանվել են ադրբեջանցի ԶՈւ գեներալ-մայոր և գնդապետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ի առավոտյան հայկական կողմի հետ բախումների ժամանակ սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզոևը։ Այս մասին, ադրբեջանական Oxu.az-ի փոխանցմամբ, հայտնել է պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը։

Ըստ Razm.info-ի դիտարկումների՝ Հաշիմովն Ադրբեջանի բանակի 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետն է, իսկ Միրզոևը` նույն կորպուսի հրետանու պետը: Կայքն արձանագրել էր, որ զինվորականների մահանալու մասին ավելի վաղ հայտնել էր նաև ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը, որը, սակայն, հեռացրել էր գրառումը։

Ադրբեջանական սոցկայքերի դիտարկումից հայտնի է դարձել հուլիսի 14-ի գիշերը ադրբեջանցի ևս 2 զինծառայողի սպանվելու մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է միայն 4 զինծառայողի մահվան մասին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---