ՀՀ-ում վարակման 515 նոր դեպք կա. Եվս 16 մարդ մահացել է

ՀՀ-ում վարակման 515 նոր դեպք կա. Եվս 16 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 33,005-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 515-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 592 դեպք կա, այլ պատճառով՝ 189։

Ապաքինվել է ևս 619 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 21,348 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,876 է։

Ընդհանուր առմամբ, 139,220 թեստ է արվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---