Տավուշում ընդհանուր 20 զինծառայող է վիրավորվել, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է![]() 15 հուլիսի 2020 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ից սկսած Տավուշում ծավալված մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈւ մոտ 20 զինծառայող։ Հիմա բուժվում է նրանցից 10-ը, մյուսները դուրս են գրվել։ Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։ Հայկական կողմը 4 զոհ ունի։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |