Փաշինյան․ ՍՈւ-30-ները դուրս են գալիս մարտական հերթապահության15 հուլիսի 2020 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՍՈւ-30ՍՄ կործանիչները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նաև կադրեր է հրապարակել կործանիչների թռիչքից։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, իր հերթին, հայտնել է, որ Սու-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ:
Ժամը 16։00-ի դրությամբ Ստեփանյանը հայտարարել է, որ սահմանին հիմնականում հրադադար է պահպանվում։ Նրա խոսքով՝ իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈւ լիակատար վերահսկողության տակ է։ Հուլիսի 14-ին Ստեփանյանը հայտնել էր, որ Սու-30ՍՄ կործանիչներն օդ են բարձրացել, դա կապված չէ Տավուշի մարզում իրավիճակի սրման հետ, կործանիչներն ամենօրյա մարտական պատրաստություն են անցնում։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բու-ում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ՀՀ-ն ՍՈՒ-30 կործանիչները ձեռք է բերել 2019-ի դեկտեմբերին։ Փաշինյանն այդ ժամանակ հայտարել էր, որ ինքնաթիռներն առանցքային նշանակություն ունեն հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» |