Մեծ Բրիտանիան ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել![]() 15 հուլիսի 2020 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորությունը մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ և կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու իրավիճակը թեժացնող հրետորաբանությունից։ Մեծ Բրիտանիան վերահաստատել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններով հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հուլիսի 15-ի դրությամբ սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |