Սյունիքի 29-ամյա բնակիչը գերեվարվել է Ադրբեջանում15 հուլիսի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ 29-ամյա Նարեկ Սարդարյանն իր անասուններին պահելու է գնացել, սակայն չի վերադարձել, գյուղում որոնողական աշխատանքներ են իրականացվել, PanARMENIAN.Net ին ասաց համայնքապետ Երվանդ Մալունցը։ Ադրբեջանական պետական Naxcivantv հեռուստաալիքը հրապարակել էտեսանյութ, որտեղ Խնձորեսկից Նարեկ Սարդարյան անունով անձը ներկայացվում է որպես Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմից ինքնակամ Ադրբեջանի սահմանը հատած։ Համայնքապետի խոսքով՝ դեպքի մասին մնացած ինֆորմացիան կարող է փոխանցել Կարմիր խաչը։ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակում, սակայն, PanARMENIAN.Net ի զանգերին այդպես էլ չարձագանքեցին, իսկ ԱԱԾ-ից հայտնեցին, որ տեղեկատվությունը ճշտվում է, նորության դեպքում կտեղեկացնեն։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի բնակիչները մոլորվում են ու հայտնվում հակառակորդի տարածքում, ինչից հետո սկսում են ներկայացվել որպես սեփական կամքով սահմանը հատած անձինք: Հուլիսի 10-ին Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |