ԱՄՆ պետքարտուղար․ ՀՀ և Ադրբեջանին կոչ եմ անում վերսկսել բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղար․ ՀՀ և Ադրբեջանին կոչ եմ անում վերսկսել բանակցությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին՝ կողմերին կոչ անելով «վերսկսել կայուն բանակցությունները»։

Պոմպեոն ԱՄՆ-ի անունից մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանային բախումների առթիվ ու ցավակցել դրանց հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի վրա մահաբեր բախումներով։ Մենք կողմերին խստորեն կոչ ենք անում անմիջապես դեէսկալացիա իրականացնել, վերսկսել կառոցողական երկխոսությունը և դադարեցնել կրակը»,- հայտարարել է պետքարտուղարը՝ հորդորելով վերականգնել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Հուլիսի 15-ի դրությամբ սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---