Ալիևը չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը տնից էր աշխատում15 հուլիսի 2020 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլյհամ Ալիևը կտրուկ քննադատության է ենթարկել երկրի ԱԳՆ աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին լարման օրերին ու վերջին ամիսների ընթացքում։ Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին։ «Ինչո՞վ էր զբաղված ԱԳ նախարարը, ո՞ւր էր։ Մենք աշխատանքի էինք․․․ ես չէի կարողանում գտնել ԱԳ նախարարին։ Հարցրեցի վարչապետին՝ ուր է։ Նա էլ քեզ ի՞նչ ասաց, ասա»,- դիմել է Ալիևը վարչապետ Ալի Ասադովին։ Վերջինս պատասխանել է, որ Մամեդյարովն ասել է, թե տնից է աշխատում։ «Ես փոխանցեցի նրան աշխատելու ուղեցույցները, ասացի, որ այսպես չի կարելի, բոլորս աշխատանքի ենք․․․ ինչո՞ւ ես տանը», - ասել է Ասադովը, նշում է «Ինտերֆաքսը»։ Շաբաթներ առաջ պատմել էինք Մամեդյարովի գլխին կուտակվող սև ամպերի մասին: Ալիևը քննադատել է նաև ԱԳՆ աշխատանքը։ «Մեր դիվանագիտությունն անհամատեղելի է երկրի հաջող զարգացման հետ, անիմաստ բանակցություններով է զբաղված․․․ ինչպիսի՞ քննարկում կարող է լինել Հայաստանի հետ կորոնավիրուսի հարցով։ Մենք ինչ է՝ Հայաստանի հետ գործակցե՞լ ենք սկսել», - ասել է նա։ Ըստ Ալիևի՝ Մամեդյարովը պիտի ՀՀ հետ պայմանավորվեր Ղարաբաղի հարցով, բայց չի կատարել առաջադրանքը։ «ՀՀ վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է՝ և վերջ»։ Սրան ես եմ պատասխանում։ ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է։ Ես չեմ լսել, ժողովուրդը չի լսել։ Առաջին հերթին՝ ո՞վ պետք է արձագանքեր․ ԱԳՆ-ն։ Ես ասել եմ՝ Հայաստանի հետ գործակցություն չի լինի, քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա», - ընդգծել է Ալիևը։ Մայիսին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվեցին Մամեդյարովի որդու՝ Մանհեթենում թանկարժեք բնակարանների մասին տեղեկությունները, որոնց հետևեց ԱԱԾ գործողությունն ԱԳՆ-ում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |