Ալիև․ Հազարներով պատերազմ են պահանջում, բայց 150 հոգի է կամավոր եկել16 հուլիսի 2020 - 00:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ քննադատել է հուլիսի լույս 15-ի գիշերը Բաքվի կենտրոնում ցույցեր անողներին։ Նա նշել է, որ հազարներով պատերազմ պահանջողների համեմատ կամավորների թիվն անհամեմատ քիչ է։ «Առավոտյան հարցրել եմ զորահավաքի ու զորակոչի պետական ծառայության ղեկավարին` քանի՞ հոգի է դիմել զինկոմիսարիատներ պատերազմելու ցանկությամբ... նա ասաց՝ մոտ 150... 60-ը՝ Թովուզից, որտեղ մարտեր են ընթանում։ Իսկ քանի՞ մարդ է հավաքվել Շեհիդների ճեմուղու մոտ․ հազարներ», - նշել է նա։ «Ով ասում է՝ «ուզում եմ պատերազմել Ղարաբաղում», թող ներկայացնի տվյալները զինկոմիսարիատ, թողնի հասցեն, պետք եղած պահին կկանչենք», - ասել է նա՝ շեշտելով, որ զորահավաքի անհրաժեշտություն չկա։ «Ովքեր ուզում են փողոցի հերոս ձևացնել՝ դա վատ ճանապարհ է»,- նշել է Ալիևը։ Բաքվում հուլիսի 14-ի երեկոյից հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացրել՝ պահանջելով շտապ հայտարարել մոբիլիզացիա և հայերից «ազատագրել Ղարաբաղը»: Ցուցարարները ներխուժել են նաև Ազգային ժողովի շենք՝ վանկարկելով «Մոբիլիզացիա»։ Ուժայինները մահակներ, ջրցան և արցունքաբեր գազ են կիրառել՝ ձերբակալելով ցուցարարների։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |