ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԴԺԳՈՀ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐՈՎ25 հուլիսի 2002 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Բավական չէ միայն վավերացնել Եվրախորհրդի կոնվենցիաները, հարկավոր է նաեւ կատարել ԵԽ-ի կողմից առաջադրվող պահանջները: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի դիտարկման խմբի զեկուցող Անդրեաս Գրոսը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Անդրեաս Գրոսը հաղորդել է, որ Ադրբեջան կատարած այցից ստացել է ինչպես դրական, այնպես էլ բացասական տպավորություններ, նշելով, որ այցի ընթացքում ուսումնասիրության հիմնական առարկա է եղել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք հանրաքվեն, որով փոփոխություններ կմտցվեն երկրի Սահմանադրության մեջ: Ընդ որում, նա անհամաձայնություն է հայտնել հանրաքվեի անցկացման որոշ ասպեկտների վերաբերյալ: Փորձագետի կարծիքով, քվեարկության դրվող կետերը պետք է առավել լայնորեն քննարկվեն հասարակայնության շրջանում, իսկ սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները կատարվեն փուլ առ փուլ: Հակառակ դեպքում` հանրաքվեն չի համապատասխանի Եվրախորհրդի պահանջներին: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի զեկույցը կլսվի վեհաժողովի առաջիկա աշնանային նստաշրջանում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |