Թանկյան․ Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է17 հուլիսի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է, ինչպիսին էր 2018-ի հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որ այդպիսով Ադրբեջանը ողջամիտ ղեկավարության և խաղաղության հնարավորություն ունենա։ Այս մասին Instagram-ում գրել է երաժիշտ Սերժ Թանկյանը։ «Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը ժառանգություն է ստացել իր հայրիկ Հեյդարից և իր կնոջը դարձրել է փոխնախագահ: Ադրբեջանում ժողովրդավարություն չկա: Մենք երբեք ականատես չենք լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության, քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը չունի պատշաճ ղեկավարություն և սեփական ճակատագիրը տնօրինելու խոսքի իրավունք: Ժամանակն է՝ Ադրբեջանում տեղի ունենա խաղաղ հեղափոխություն, ինչպիսին էր 2018-ի հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որ այդպիսով Ադրբեջանն ունենա ողջամիտ ղեկավարություն և, հուսով եմ, նաև խաղաղություն», - ասել է Թանկյանը: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |