Կորոնավիրուսի 7 նոր դեպք՝ Արցախում․ 2 հիվանդ ծանր վիճակում է![]() 17 հուլիսի 2020 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում թեստավորման արդյունքում, 4-ը՝ նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Բոլոր նոր վարակակիրները Ստեփանակերտից են։ Միաժամանակ, առողջացել է 5 հոգի, 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, 4-ինը՝ միջին ծանրության: Ընդհանուր առմամբ՝ Արցախում կորոնավիրուս ախտորոշվել է 163 մարդու մոտ, 133-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժվում է 30 հոգի, մեկուսացված է 50 քաղաքացի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |