Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 12-ին` «Եվրատեսիլ 2009» կիսաեզրափակիչի առաջին օրը30 հունվարի 2009 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր մոսկովյան Mariott Aurora հյուրանոցում անցկացվել է «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի կիսաեզրափակիչների մասնակիցների վիճակահանությունը: 100 լրագրողների ներկայությամբ կազմակերպիչները վիճակահանության օգնությամբ հայտարարեցին մրցույթի առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչների մասնակիցների ցուցակները, որոնք կկայանան մայիսի 12-ին եւ 14-ին:Նախապես 38 մասնակից երկրները բաժանելով վեց կողովների մեջ` վիճակահանության օգնությամբ ընտրվեց առաջին կիսաեզրափակչին` մայիսի 12-ին, ելույթ ունեցող մասնակիցների ցուցակը: Դրանք են Հայաստանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Շվեդիան, Իսրայելը, Բելգիան, Անդորան, Չեխիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Վրաստանը, Բուլղարիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Հարավսլավիայի նախկին հանրապետություն Մակեդոնիան, Ֆինլանդիան, Բելառուսը, Թուրքիան, Ռումինիան, Մալթան: Նույն օըր մրցույթից դուրս ելույթ կունենան Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները: Երկրոդ մրցութային օրը, որը կանցնի մայիսի 14-ին, ելույթ կունենան Սլովենիան, Դանիան, Ադրբեջանը, Նիդեռլանդները, Լատվիան, Հունգարիան, Սերբիան, Նորվեգիան, Ուկրաինան, Հունաստանը, Լիտվան, Լեհաստանը, Հորվաթիան, Էստոնիան, Մոլդովան, Կիպրոսը, Իռլանդիան, Սլովակիան եւ Ալբանիան: Նույն օրը մրցույթից դուրս ելույթ կունենան Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Նախնական տվյալներով Հայաստանը մրցույթին ներկայացնելու են Ինգա եւ Անուշ Արշակյաններ քույրերը: Անցյալ տարի հայ երգչուհի Սիրուշոն գրավեց չորրոդ տեղը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |