Հայ շախմատիստները շարունակում են մնալ «Corus Chess-2009»-ի առաջատարները30 հունվարի 2009 - 22:03 AMT PanARMENIAN.Net - 11-րդ փուլում` հունվարի 30-ին, Վեյք ան Զեյում անցնող Corus Chess-2009 շախմատային սուպերառաջնության ավարտից երկու փուլ առաջ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, խաղալով սեւ խաղաքարերով, առաջին պարտությունն է կրել կուբացի Լեյներ Դոմինգեսից: Հանդիպումն ավարտվեց 35-րդ քայլի վրա: Մեկ այլ հայ շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը (Սլովակիա), ընդհակառակը, հաղթանակ տարավ հոլանդացի Լյուկ Վան Վելիի հանդեպ եւ 6,5 միավորով կիսում է առաջատարի դիրքը Արոնյանի, Ռաջաբովի եւ Դոմինգեսի հետ: Նշենք, որ նախքան 11-րդ փուլի սկիզբը Արոնյանը միանձնյա գլխավորում էր մրցութային սանդղակը:Հունվարի 31-ին` նախավերջին` 12-րդ փուլում, Արոնյանը կխաղա ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչի հետ, իսկ Մովսեսյանն իր ուժերը կչափի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: 11 փուլերից հետո A խմբում իրավիճակը հետեւյալն է. Արոնյան, Մովսեսյան, Ռաջաբով, Դոմինգես` 6,5; Կարյակին, Կարլսեն` 6; Կամսկիյ, Սմիթս` 5,5; Ադամս, Իվանչուկ, Վան Վելի` 5; Ստելլվագեն, Վան Յուե` 4,5 միավոր; Մորոզեւիչ` 4 միավոր: 11-րդ փուլի արդյունքները` Լեյներ Դոմինգես (Կուբա) - Լեւոն Արոնյան (Հայաստան) - 1:0 Լյուկ Վան Վելի (Հոլանդիա) - Սերգեյ Մովսեսյան (Սլովակիա) - 0:1 Գատա Կամսկիյ (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) - 1:0 Մայքլ Ադամս (Անգլիա) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 0,5:0,5 Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 0,5:0,5 Յան Սմիթս (Հոլանդիա) - Դանիել Ստելլվագեն (Հոլանդիա) - 0,5:0,5 Վան Յուե (Չինաստան) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 0:1 Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |