ՀՀ-ում Covid-19-ից ակտիվ բուժվողների թիվը դանդաղ նվազում է![]() 18 հուլիսի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 11,530 էր, 5 օր անց՝ հուլիսի 18-ին՝ 10,507։ Դիտարկելով հուլիսի 13-18-ն ընկած ժամանակահատվածը՝ պարզ է դառնում, որ ցածր տեմպերով, բայց բուժվող պացիենտների թիվը կայուն կրճատվում է։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ հուլիսի 13-ին ՀՀ տարածքում կորոնավիրուսից բուժվում էր 11,530 պացիենտ, ամսի 14-ին՝ 10,996 պացիենտ, 15-ին՝ 10,876 , 16-ին՝ 10,832, 18-ին՝ 10,507 մարդ։ Փաստացի բուժվողների թիվը հանրապետետությունում 5 օրվա ընթացքում կրճատվել է 1023-ով։ Նույն ժամանակահատվածում բացահայտվել է վարակման 2301 դեպք։ (հուլիսի 13-ին վարակումների ընդհանուր թիվը հասել է 32,151-ի, 18ժին՝ 34,462ժի): Իսկ առողջացածների թիվն աճել է 3258-ով։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 23,123 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |