Մյունխենի հայերը բողոքի ակցիան են արել ադրբեջանական ագրեսիայի դեմ![]() 18 հուլիսի 2020 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Մյունխեն քաղաքի Օդեոնսպլաց հրապարակում հայերը բողոքի ակցիան են իրականացրել՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի դեմ և միջազգային հանրության կողմից անհրաժեշտ գնատականի պահանջով։ Հավաքն արտոնված է, հայտնում է Aysor.am-ը։ Հրապարակում նաև սակավաթիվ ադրբեջանցիներ են եղել։ Հուլիսի 17-ին Լոնդոնի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ ցույց անցկացնող ադրբեջանցիների և հայերի միջև բախում էր տեղի ունեցել։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Հուլիսի 15-ին իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն հուլիսի 15-16-ի լույս գիշերը, խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, մոտ 100 ադրբեջանցի զինծառայող փորձել է գրավել «Անկախ» դիրքը և հետ շպրտվել։ Նույն գիշերը ժամեր շարունակ հրետակոծել և ԱԹՍ-ներով թիրախավորել է խաղաղ բնակատեղիները։ Ցերեկը հակառակորդի անօդաչու սարքի կիրառումից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ։ Հուլիսի 17-ին և 18-ին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |