Էներգակիրների փոխադրման այլընտրանքային ճանապարհները, ինչպիսին է Nabucco-ն, դեռեւս դժվար իրականացվող են31 հունվարի 2009 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Էներգակիրների փոխադրման այլընտրանքային ճանապարհները, ինչպիսին է Nabucco-ն, դեռեւս դժվար իրականացվող են: Nabucco-ն, անխոս, աշխարհաքաղաքականության հարց է, քանի որ նրան այդպիսին է առաջադրել Ռուսաստանը: Տնտեսական բաղկացուցիչը նույնպես շատ կարեւոր է: Բայց հենց աշխարհաքաղաքականությունն է դրդում տնտեսությանը, համենայնդեպս, այսօր: Այդ մասին «ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում. կոչեր էներգետիկայի եւ աշխարհաքաղաքականության համար» համաժողովին հայտնեց Ջոն Հոպկինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ծրագրի ղեկավար Ֆրեդերիկ Ստառը: Նրա խոսքով, էներգետիկան ողջ անդրատլանտյան հանրության համար վերջնականապես վերածվել է անվտանգության խնդրի: «ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն չեն կարողանում որեւէ կոնկրետ բան անել Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Մոլդավիայի անվտանգության ապահովման համար»,- հայտնեց Ստառը:Նրա կարծիքով, մի կողմից այդ երկրները չեն ցանկանում մտնել Ռուսաստանի կողմից առաջարկվող կազմակերպություններ, մյուս կողմից նրանց թույլ չեն տալիս դառնալ այլ կազմակերպությունների անդամ: Ստառը նաեւ նկատեց, որ Ռուսաստանը կասկածի տակ է դնում նախկին խորհրդային հանրապետությունների ինքնուրույնությունը, ինչի վկայությունը դարձավ Վրաստանի հետ պատերազմը եւ Ղրիմի պատճառով հասունացող հակամարտությունը Ուկրաինայի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |