Փաշինյանն ակնարկել է` Ադրբեջանն իր քայլերով էականորեն վնասել է նաև Իսրայելին![]() 18 հուլիսի 2020 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն իր գործողություններով էական վնաս հացրեց նաև իր հետ ռազմատեխնիկական լայն գործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում հայկական Զինված ուժերը խոցեցին զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպմանը։ Վարչապետը հավանաբար նկատի է ունեցել Իսրայելին, որը վերջին տարիներին Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից է դարձել։ Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի պարկը հիմնականում բաղկացած է Իսրայելից գնված անօդաչուներից։ Հուլիսի 12-ից սկսած հայկական բանակի հակաօդային ստորաբաժանումները շարքից հանել են ադրբեջանական կողմի 14 անօդաչու սարք, որոնցից 13-ը Տավուշում և մեկն Արցախում։ Հայտնի է, որ ՀՀ զինված ուժերի խոցած անօդաչուներից մեկն իսրայելական Elbit Systems ընկերության Hermes-900 անօդաչուն է, մյուսը՝ Aeuronautics System ընկերության Orbiter-3-ը։ Ընդ որում՝ Hermes-900-ի խոցումն այս տեսակի անօդաչուի աշխարհում հայտնի առաջին խոցումն է։ Բացի այդ, հայտնի է նաև, որ հայկական բանակի ձեռքում է հայտնվել ադրբեջանական սահմանապահ ծառայությանը պատկանող Elbit Systems ընկերության արտադրած Sky Striker մահապարտ ԱԹՍ-ներից մեկը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |