Իրանում գլխատվել է լրտեսության ու գեներալ Սոլեյմանիի տեղաշարժի մասին տվյալներ փոխանցելու համար մեղադրվողը20 հուլիսի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները գլխատել են հետախուզության մեջ մեղադրվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության լրտեսի, որը տվյալներ է փոխանցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժի մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 2020-ի հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։ Մահմուդ Մուսավի Մաջիդը, ով նաև մեղադրվում էր իսրայելական «Մոսադի» համար լրտեսության մեջ, գլխատվել է հուլիսի 20-ի առավոտյան։ Նրա դեմ գործը սկսվել է դեռ Սոլեյմանիի մահից առաջ և բարձրաստիճան զինվորականի դեմ ԱՄՆ գործողություններին կապված չէր։ Սոլեյմանիի մահից որոշ ժամանակ անց Իրանը հրթիռային հարված էր հասցրել իրաքյան բազային, որտեղ ԱՄՆ զինվորականներ էին։ Հարվածի արդյունքում ԱՄՆ-ն բազմաթիվ զոհեր ունեցավ։ Photo. Ria Novosti Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |