ՀՀ-ում մինչև +41 աստիճան շոգ է սպասվում![]() 20 հուլիսի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, Արցախում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38-ից +41 աստիճանի։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Երևանում հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը ժամանակ առ ժամանակ, 24-25-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |